ՎԻՐՏՈՒԱԼ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Call-center.am-ի շահավետ առաջարկներից է նաև «Վիրտուալ գրասենյակ» ծառայությունը:  Մենք տրամադրում ենք Ձեզ քաղաքային բազմաալիքային  հեռախոսահամար: Տվյալ համարը դուք նշում եք ձեր գովազդային և տեղեկատվական նյութերում` որպես հաճախորդների համար նախատեսված շուրջօրյա գործող հեռախոսահամար: Զանգահարելով տվյալ համարին՝ Ձեր հաճախորդը լիարժեք վստահ կլինի, որ զրուցում է ձեր ընկերության աշխատակցի հետ: Մեր մասնագետները կողջունեն զանգահարողին ձեր ընկերության անունից, կպարզեն զանգի նպատակը, կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն, կընդունեն պատվերը, անհրաժեշտության դեպքում զանգը կփոխանցեն ընկերության մենեջերին: Եթե մենեջերի հետ կապ հաստատել չի հաջողվում, ապա օպերատորը կընդունի տեղեկատվությունը և այն շատ արագ կուղարկի մենեջերին sms-հաղորդագրությունով կամ էլեկտրոնային փոստով: Արդյունքում դուք կբարձրացնեք Ձեր ընկերության սպասարկման որակը, ինչպես նաև չեք կորցնի պոտենցիալ ոչ մի հաճախորդ, կստանաք հաշվետվություններ և վիճակագրություն ձեր հաճախորդների ու գործընկերների բողոքների վերաբերյալ:

 

Ձեզ կհետաքրքրի այս ծառայությունը, եթե

  • բացում եք նոր ընկերություն և ցանկանում եք խուսափել ավելորդ ծախսերից:
  • անհրաժեշտ է շուրջօրյա կապ հաստատել Ձեր հաճախորդների և գործընկերների հետ:
  • չեք ուզում կորցնել ձեր հաճախորդներին անգամ այն ժամանակ, երբ արձակուրդում  եք:
  • արդեն ունեք ձեր գրասենյակը` սահմանափակ քանակությամբ հեռախոսագիծ, բայց բիզնեսն աճում է և ավելանում է զանգերի քանակը:


Շարժական գրասենյակն այն ծառայությունների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է գրասենյակ ստեղծելու և գործունեություն ծավալելու համար:


  • Ուղիղ բազմաալիքային երևանյան հեռախոսահամարի տրամադրում
  • Զանգերի ընդունում հեռախոսավարի միջոցով, հարցերի սցենարով նախատեսված պատասխաններ
  • Անհրաժեշտության դեպքում զանգի փոխանցում ընկերության այլ աշխատակցին
  • Էլ. Փոստի  մշակում
  • Ձեր մատուցած ծառայությունների առաջարկների, ֆաքսի և էլ. փոստի հաղորդագրությունների ուղարկում
  • Մուտքային բոլոր զանգերի հաշվարկ, հաշվարկի ուղարկում պատվիրատուին էլեկտրոնային եղանակով
  • Զանգահարող բաժանորդների անկետավորում, գովազդի արդյունավետության հաշվարկ
  • Պատվերների ընդունման ծառայության կազմակերպում
  • Առկա տեղեկատվական բազայի հիման վրա հարցումների կատարում հեռախոսակապի միջոցով

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: