ԹԵԼԵՄԱՐՔԵԹԻՆԳ

Ձեզ ծանոթ է այնպիսի իրավիճակ, երբ վաճառքի կամ մարքեթինգի ողջ բաժինը հեռախոսազանգերի է պատասխանում և զանգահարում է հաճախորդներին: Կամ կարող են լինել գործընկերներ, սեմինարի պոտենցիալ մասնակիցներ կամ այլ մասսայական միջոցառումներ, որոնք իրականացվում են Ձեր կազմակերպության կողմից:


Այս ամենի համար աշխատակիցներից մեծ քանակությամբ ժամանակ, աշխատանք և ներուժ է պահանջվում: Բայց, միևնույն է, այդ ժամանակն անարդյունավետ է ծախսվում: Վստահե՛ք այդ աշխատանքը պրոֆեսիոնալներին, և յուրաքանչյուր աշխատանքային ժամվա ու յուրաքանչյուր հեռախոսային կոնտակտի օգտակար գործողության գործակիցը նկատելիորեն կաճի:


Հեռախոսը վերածվել է առավել արդյունավետ մարքեթինգային գործիքներից մեկի, իսկ հեռախոսային վաճառքի արվեստը կարևոր գիտություն  է դարձել, ինչն ստացել է թելեմարքեթինգ անվանումը: 


Պրոֆեսիոնալ թելեմարքեթոլոգը հեռուստատեսային գովազդային հոլովակից առավել արդյունավետ է աշխատում: Հեռուստացույցին հարց տալ հնարավոր չէ, իսկ մարդուն կարելի է:


Թելեմարքեթինգն աշխատանք է այսպես կոչված <> հաճախորդների հետ, որոնք չեն դիմել ծառայության կամ ապրանքի համար, բայց առաջարկվող ապրանքի պոտենցիալ գնորդ կամ սպառող են հանդիսանում:


Թելեմարքեթինգն ընդունված է բաժանել մուտքային և ելքային:


Մուտքային Թելեմարքեթինգը պատվիրատու ընկերության հաճախորդների, գործընկերների և այլ շահագրգիռ անձանց զանգերի ընդունման և սպասարկման ծառայությունն է: Մուտքային զանգերն սպասարկում են կենտրոնի օպերատորները:

 

Եթե Դուք ձգտում եք

  • Անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդին,
  • Թեթևացնել սեփական հեռախոսակապերի ծանրաբեռնվածությունը,
  • Գնահատել Ձեր կողմից անցկացվող գովազդային ակցիաներին ուղղված արձագանքը,


Օգտվելով մուտքային թելեմարքեթինգի տեխնոլոգիայից.

  • Ձեր ընկերությունը միշտ բաց կլինի շահավետ շփումների համար
  • Ձեր ապրանքներում և ծառայություններում հետաքրքրված անձինք կկարողանան կապ հաստատել Ձեզ հետ ցանկացած պահի
  • Ընկերության յուրաքանչյուր հաճախորդին կտրամադրվի իրեն հետաքրքրող տեղեկությունը` օպերատիվ, հստակ և բարեկիրթ ձևով
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում և VIP-հաճախորդների զանգերի դեպքում զրույցին միանում են Ձեր մասնագետները
  • Դուք ստանում եք տեղեկություններ նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին ստացված զանգերի մասին


Ելքային թելեմարքեթինգը զանգահարումն է պատվիրատու ընկերությանը հետաքրքրող օբյեկտներին, որի ժամանակ մասնագիտորեն պատրաստված օպերատոր-խորհրդատուն ստանում կամ լսարանին է տրամադրում անհրաժեշտ տեղեկությունը:


Եթե Դուք ձգտում եք

  • էապես բարելավել Ձեր ընկերության գործունեության արդյունավետությունը
  • խնայել Ձեր միջոցներն ապրանքի գովազդման և վաճառքի խթանման հետ կապված ծախսերում
  • կիրառել բիզնեսի վարման նորագույն տեխնոլոգիաները


Ելքային թելեմարքեթինգի օգնությամբ մենք

  • Կուսումնասիրենք սպառման շուկաները
  • Կարճ ժամանակում կգտնենք նոր հաճախորդներ Ձեզ համար
  • Կկազմակերպենք Ձեր ապրանքների և ծառայությունների շնորհանդես
  • Կանցկացնենք ցանկացած բարդության հետազոտություններ (հարցումներ, անկետավորում)
  • Կհավաքենք Ձեզ անհրաժեշտ տեղեկություններ
  • Կթարմացնենք առկա տեղեկատվական բազան, կստեղծենք հաճախորդների բազա
  • Ձեր հաճախորդներին/գործընկերներին կուղարկենք տեղեկություններ (կոմերցիոն առաջարկներ, գնացուցակներ)
  • Կշնորհավորենք Ձեր հաճախորդներին և գործընկերներին տոների առթիվ
  • Կիրականացնենք գովազդային ակցիաներ
  • Կվերականգնենք ոչ ակտիվ հաճախորդների հետ փոխհարաբերությունները 

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: