ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ


Ակտիվ վաճառքը թելեմարքեթինգի կարևորագույն ֆունկցիաներից է: Այս դեպքում աշխատանքի բաժանում է տեղի ունենում` ըստ վաճառքի և պոտենցիալ հաճախորդների զանգերի:


Հեռախոսի միջոցով վաճառքի իրականացումը թույլ է տալիս տնտեսել տարածքի վարձակալման, աշխատակիցների ներգրավման, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման մեջ: Այս ծառայության միջոցով հնարավոր է ընդլայնել պոտենցիալ հաճախորդի ցանկը:  


Նախապես անհրաժեշտ է հստակ նշել առաջարկվող ապրանքի որակական առավելությունները, մշակել հաճախորդի հետ օպերատորի հեռախոսային խոսակցության սցենարը, որոշել կոնկրետ նպատակ: Եթե ամեն ինչ ճիշտ կերպով արվի, ապա այդ ակցիայի մեջ ներդրված միջոցները հետ կվերադարձվեն շահույթով:


Հեռախոսազանգի  միջոցով ապրանքների և ծառայությունների վաճառքը պահանջում են հատուկ  և պարբերական դասընթացներ: Հեռախոսազանգի միջոցով վաճառք իրականացնողները կարող են աշխատել Ձեր կողմից ընտրված թիրախային խմբի հետ  կամ իրականացնել հաճախորդների ինքնուրույն փնտրում:


Զանգերի կենտրոնի մասնագիտացված օպերատորները

  • Կկապվեն Ձեր հնարավոր հաճախորդների հետ:
  • Կներկայանան Ձեր ընկերության անունով:
  • Կառաջարկեն Ձեր ապրանքներն ու ծառայությունները:
  • Կպատասխանեն պոտենցիալ հաճախորդի հարցերին:
  • Կբացահայտեն Ձեր ապրանքի կամ ծառայության նկատմամբ հետաքրքրվածության աստիճանը և հաճախորդի տեսակը:
  • Կուղարկեն Ձեր առաջարկությունը ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով:
  • Կկատարեն կրկնակի զանգեր և կպարզեն կայացված որոշումը:
  • Կնշանակեն հանդիպում ձեր հաստիքային մենեջերի  հետ մանրամասների քննարկման համար:

Ինչպես նաև, զանգերի կենտրոնի մասնագետները կօգնեն Ձեզ կազմել արդյունավետ առաջարկ, որպեսզի Ձեր հաճախորդները կարողանան արագ գնահատել Ձեր ընկերության հետ համագործակցության հեռանկարները և օգուտները: Ինչպես նաև, հետագա բանակցությունների համար Դուք կստանաք կազմակերպությունների պատրաստի բազա (զանգերի կենտրոնն ունի կազմակերպությունների բազա, որը թարմացվում է նախագծերի իրականացման ամենօրյա աշխատանքի ընթացքում)`  կոնտակտային տվյալներով և հետաքրքրվածության աստիճանով: Դուք նաև կունենաք բոլոր հեռախոսազանգերի ձայնագրությունների հաշվետվությունը:


Անկասկած Ձեր մենեջերը կգնահատի կայանալիք հանդիպմանն առավել լավ նախապատրաստվելու հնարավորությունը. նա արդեն կունենա պոտենցիալ հաճախորդի մասին ինֆորմացիա և կկարողանա նախօրոք մտածել համագործակցության հնարավոր տարբերակների շուրջ: Իսկ ղեկավարը համոզված կլինի, որ իր աշխատակիցներն արդյունավետ են աշխատում և զբաղվում են ոչ թե «միապաղաղ զանգերով», այլ հեռանկարային խնդիրների լուծմամբ:


Ձեր նախագիծն սկսելուց առաջ մեր օպերատորները կանցնեն լրացուցիչ որակավորման բարձրացման դասընթացներ` Ձեր ընկերության պահանջներին համապատասխան: Նրանք տիրապետում են արդյունավետ հեռախոսային բանակցությունների  վարման տեխնիկային, ինչն ուղղակի անհրաժեշտ է հաջող հեռախոսային վաճառք ապահովելու համար:


 

 

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: