IVR ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ

 

Call-center.am-ը Ձեզ է տրամադրում հեռախոսահամար, որը կցված չէ որևէ հասցեի և չի պահանջում սարքավորումների տեղադրում: Տվյալ համարով զանգահարող բաժանորդն սկզբում լսում է ողջույնի խոսքեր Ձեր ընկերության անունից: Ընդ որում, զանգերն իրականացվում են Ձեր կողմից հաստատված ալգորիթմին համապատասխան:

 

  • Եթե այն հեռախոսահամարը, որին առաջին հերթին պետք է վերահասցեավորվի զանգը, զբաղված է կամ չի պատասխանում, ապա, ըստ Ձեր ցանկության, բաժանորդին միացնում են մեկ այլ գրասենյակի հետ, այնուհետև համապատասխան աշխատակցի բջջային հեռախոսին և այդպես շարունակ

  • Եթե բոլոր համարներն զբաղված են, ապա մի քանի փորձից հետո բաժանորդին պատասխանում է ավտոմատ տեղեկատուն, որը վերարտադրում է նախապես ձայնագրված ինֆորմացիան: Բաժանորդը կլսի նախօրոք ձայնագրված տեղեկատվական կամ գովազդային ինֆորմացիան այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հեռախոսագծերից որևէ մեկը չի ազատվի: Հնարավոր է ոչ միայն ձայների ընդունում, այլ նաև վերլուծություն (VIP-զանգեր, SPAM և այլն):

     

Բաժանորդը կստանա անհրաժեշտ տեղեկություններն ավտոմատ ռեժիմում: Եթե դա բավարար չէ կամ բոլոր հեռախոսները զբաղված են, հաճախորդը կմնա գծում մինչև միացման պահը:

 

Այս ծառայությունից օգտվելու համար Դուք կարիք չունեք սարքավորումներ գնելու, լարեր տեղադրելու և տեղակայման համար մեծ գումարներ ծախսելու:

 

 

Արդյունքում`

  • Դուք վստահ կլինեք, որ բոլոր հաճախորդները և գործընկերները Ձեզ հետ կկապվեն առաջին իսկ փորձից
  • Դուք կստանաք բազմաալիքային հեռախոս` ալիքների անսահմանափակ քանակով
  • Դուք կկարողանաք պահել բաժանորդին գծի մեջ, եթե Ձեր բոլոր աշխատակիցները զբաղված են
  • Ձեր ընկերության մասին ինֆորմացիան հաճախորդին կտրամադրվի ոչ աշխատանքային ժամերին կամ եթե Ձեր աշխատակիցները զբաղված են
  • Դուք կբարելավեք Ձեր հաճախորդների սպասարկման որակը հաճախորդների և գործընկերների աչքերում


 

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: