ԹԵԺ ԳԻԾ

 

Այս ծառայությունը հիանալի լուծում է այն ընկերությունների համար, որոնց անհրաժեշտ է ապահովել հեռախոսային և ինտերնետային կապի սպասարկման առավելագույն որակ: Որպես կանոն` աշխատանքների ընթացքում օպերատորներից պահանջվում է`

 

  • Ոլորտի խոր իմացություն
  • Պատվիրատուի անհատական ծրագրերի օգտագործում
  • Հեռախոսազանգերին, էլեկտրոնային (էլ-փոստ, skype, chat) հաղորդագրություններին արձագանք:


Այս նպատակով Պատվիրատուի նախագծին կցվում են օպերատորներ, որոնք աշխատում են տվյալ նախագծի շրջանակներում: Օպերատորներն անցնում են համապատասխան ուսուցում կազմակերպության գործունեության վերաբերյալ և այնուհետև միայն պատասխանում Պատվիրատուի հեռախոսահամարով ստացվող զանգերին:


Զանգերի կենտրոնն ընկերության համար սեփական կորպորատիվ կապի կենտրոնի այլընտրանք է հանդիսանում: «Արտաքին» վարչությունը կատարում է Պատվիրատու ընկերության գործարար խնդիրների մի մասը` կապված հեռախոսազանգերի սպասարկման հետ, և գործում է ընկերության կորպորատիվ ոճին համապատասխան (կատարում է աշխատանքը ճիշտ այնպես, ինչպես դա ինքնուրույն կկատարեր ընկերությունը): Սրա հետ մեկտեղ հեռախոսակապի կենտրոնն ընկերությանը տալիս է լրացուցիչ առավելություններ`

 

  • Դուք չեք կորցնում պոտենցիալ և առկա հաճախորդների ոչ մի զանգ:
  • Հեռախոսազանգերին պատասխանելուց բացի օպերատորն արձագանքում է էլեկտրոնային հաղորդագրություններին (e-mail, ICQ, chat):
  • Բարելավվում է սպասարկման որակն ու մակարդակը, կրճատվում է զրույցի ժամանակը      
  • Աշխատանքի ընթացքում օպերատորները կարող են օգտագործել պատվիրատուի կորպորատիվ տեղեկատվական համակարգի ինտերֆեյսը:
  • Վերանում է կազմակերպության ներսում համանման ծառայության ներդրման հետ կապված կադրային, տեխնիկական, կազմակերպչական հարցերի լուծման անհրաժեշտությունը:


Դուք կարող եք ստանալ զանգերի վերաբերյալ հաշվետվություններ  Ձեր իսկ սահմանած ժամանակահատվածներում: 

  

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: