E-mail ԱՌԱՔՈՒՄ

 

Էլեկտրոնային փոստը հաղորդագրությունների ուղարկման և ստացման  ամենահարմար տարբերակն է: Այժմ, երբ նամակագրության ավանդական տարբերակներից օգտվում են քչերը, և այն իր կայուն դիրքն է գրավել, բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ այն օգտագործում են որպես  մեծ  զենք, որն ուղղված է  բարելավելու իրենց  դիրքերը համապատասխան ոլորտներում, ինչպես նաև անհրաժեշտ պայման է հաճախորդներին գրավելու համար: Յուրաքանչյուր տեքստի ճիշտ պատրաստումը և կորպորատիվ էթիկայի կանոններին հետևելը թույլ կտա ընկերությանը զգալիորեն ամրապնդել հաճախորդների հավատարմությունը և ցույց տալ ընկերության առավելությունները: Էլ.փոստի առաքումը իդեալական տարբերակ է ձեր ընկերությունը կամ արտադրանքը գովազդելու համար: Այն հասանելի է միաժամանակ մեծ թվով պոտենցիալ հաճախորդների:  Բացի այդ  Դուք  նաև խնայում եք Ձեր ժամանակն ու ռեսուրսները: Այն տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են  նամակների  ուղարկման հենց այս` պարզ ձևը: E-mail-ի առաքումը սկսվում է  համապատասխան  նամակների  կազմամբ և ավարտվում արդյունքների վերլուծությունով: Բազմաթիվ հաճախորդներ , ովքեր հետաքրքրված կլինեն, կշարունակեն ստանալ Ձեր ծառայության մասին ինֆորմացիան կամ գովազդը, իսկ այն անձինք, ովքեր տեղյակ չէին, կհետաքրքրվեն, ինչը իր հերթին Ձեզ կամ Ձեր կազմակերպությանը հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը շուկայում և ներգրավել նոր հաճախորդներ:


Էլ. փոստի առաքման առավելությունները`


  • Հիմնական առավելություններից մեկը համարվում է մատչելիությունը:
  • Հաճախ հաճախորդները չեն կարողանում տարբերակել սպամը պաշտոնական նամակից: Իսկ օգտվելով  մեր ծառայությունից՝  Դուք կարող եք համոզված լինել, որ  նամակը հասնում է հասցեատիրոջը:
  • Ի տարբերություն  գովազդի հասցման բանավոր տարբերակի՝ E-mail առաքման միջոցով դուք կկապվեք  ավելի մեծ  լսարանի հետ: 10000 հաճախորդի ձեր ապրանքի կամ ծառայության մասին բանավոր տեղեկացման համար դուք կծախսեք բավականին երկար ժամանակ, իսկ վերը նշված ծառայության միջոցով դա կարող եք  իրականացնել հաշված րոպեների ընթացքում:


Էլ. փոստի առաքմամբ դուք հնարավորություն ունեք ընտրելու թիրախային խումբ: Ինչպես նաև, Ձեզ կտրամադրվի առաքման կարգավիճակի մասին մանրամասն վիճակագրություն:

 

 

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: