ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

 

Սուղ ժամանակի պայմաններում փոփոխության են ենթարկվել նաև վաճառքի տեսակները: Call-center.am զանգերի կենտրոնն ունի միջոցներ և փորձ, որոնք թույլ են տալիս դարձնել պատվերների ընդունումը վաճառքի մակարդակի  բարձրացման ամենաարդյունավետ միջոցը: Զանգերի ընդունման կազմակերպման ժամանակ մենք կենտրոնանում ենք հաջողության ապահովման հետևյալ բաղադրիչների վրա.

 

  1. Հզոր տեխնիկական բազա:
    Զանգերի կենտրոնի մասնագիտացված սարքավորումները թույլ են տալիս կազմակերպել ուղիղ քաղաքային բազմաալիքային հեռախոսահամարի շուրջօրյա անխափան աշխատանքը կամ պատվերների ընդունումը, ինչպես նաև հեռախոսագծի աշխատանքը կարգավորել` ըստ պատվերների ընդունման համատեղ մշակված ծրագրի: Համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով ձևակերպել պատվերի ընդունումը: Ցանկության դեպքում հնարավոր է նաև 0 8000 հեռախոսահամարի տրամադրում:
     
  2. Հաճախորդի բիզնեսի առանձնահատկություններ:
    Աշխատանքային մեծ փորձն այս ոլորտում օգնում է արագ արձագանքել Ձեր բիզնեսի  առանձնահատկություններին` համակարգը հարմարեցնելով Ձեր գործունեության ոլորտին  համապատասխան` առավելագույն արդյունքի հասնելու համար:
     
  3. Օպերատորների ընտրություն և վերապատրաստում:
    Զանգերի կենտրոնի օպերատորները հատուկ ընտրված մասնագետներ են, որոնք կարողանում են աշխատել մարդկանց հետ: Պատվերների ընդունման կազմակերպման ժամանակ օպերատորներն անցնում են լրացուցիչ ուսուցում: Դիսպետչերը լավ կողմնորոշվում է  ապրանքի (ծառայության) բնութագրերում, ինչպես նաև կարող է արագ արձագանքել ոչ ստանդարտ իրավիճակներին: Զրուցելով սպառողի հետ՝ պարզաբանում է հաճախորդի պահանջները, իրականացնում է պատվերի ընդունում, անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել նմանատիպ, հարակից ապրանք կամ ծառայություն:
     


Պատվերի ընդունման գործընթացը

 


Պատվերների ընդունման մտածված համակարգի շնորհիվ Դուք ստանում եք հետևյալ պատկերը.

  • Սպառողների բոլոր զանգերն ընդունված են պատշաճ` առանց երկար սպասումների:
  • Պատվերների զանգերը մշակված են առավելագույն արդյունավետությամբ:
  • Ստացված տեղեկությունների հիման վրա ձևավորվում  և թարմացվում է Ձեր հաճախորդների տվյալների բազան:
  • Ցանկացած փուլում Դուք կարող եք վերահսկել վաճառքի գործընթացը և կատարել շտկումներ:
  • Վերապատրաստված օպերատորների կողմից պատվերների ընդունումը նաև կարող է կիրառվել որպես գործիք` գովազդի արդյունավետության վերլուծության և ուղղակի մարքեթինգի համար:

Զանգերի կենտրոնի զանգերի ընդունման մասնագիտացված աշխատանքի արդյունքում.

  • Վաճառքի մակարդակը բարձրանում է:
  • Ծախսերը կրճատվում են:
  • Հաճախորդների նոր բազան կազմում է հետագա արդյունավետ վաճառքների հիմքը:
  • Բարձրանում է ծառայության մատուցման որակը և մրցակիցների համեմատությամբ Ձեր ընկերության վարկանիշը:

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: