ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ

 

Հեռախոսային հարցումը մարքեթինգային և սոցիոլոգիական ուսումնասիրությունների անցկացման գործիքներից մեկն է: Հեռախոսային հարցումները կիրառվում են որոշակի ապրանքի կամ ծառայության սպառողների բնութագրերի ուսումնասիրության, հանրային կարծիքի, գնորդների վերաբերմունքը նոր ապրանքին կամ գովազդին պարզաբանելու անհրաժեշտությունից ելնելով:

Հեռախոսային հարցման գլխավոր առավելությունը կայանում է դրա անցկացման արագությունը և համեմատաբար ցածր արժեքը: Հեռախոսային հարցման ընթացքում կարելի է ստանալ շուկայի և սպառողների արձագանքը Ձեր և Ձեր մրցակիցների մասին:

Մենք ունենք նման նախագծերի անցկացման հարուստ փորձ և առաջարկում ենք օգտագործել մեր զանգերի կենտրոնի հզորությունը ցանկացած բարդությամբ և ծավալով հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման համար:

Մեզ հետ աշխատելու առավելությունները.

  • Հարցման անցկացման ֆորմատի կազմում
  • Տրված չափանիշներով նմուշառման ձևավորում
  • Մասնագիտացված օպերատորներ
  • Մասնագիտացված ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս հասնել հարցումների անցկացման բարձր որակին և տեմպին
  • Առցանց համակարգում, մուտքային տվյալների ավտոմատ մշակում, էլեկտրոնային ֆորմատով տվյալների ստացման հնարավորություն
  • Մանրամասն հաշվետվության տրամադրում` այդ թվում հարցվողների հետ բոլոր խոսակցությունների ձայնագրություններն աուդիո կրիչով, ինչը թույլ է տալիս վերադառնալ և լսել առավել հետաքրքիր պատասխանները
  • Լիարժեք էլեկտրոնային հեռախոսային հարցումների իրականացում  կարճ ժամկետներում
  • Տվյալների տրամադրում ցանկացած այլ ֆորմատով
  • Դաշտային հետազոտությունների կազմակերպման աշխատանքային փորձ ունեցող նախագծի մենեջեր`սոցիոլոգ, որն զգալիորեն կարագացնի Ձեր նախագծի նախապատրաստումը և իրականացումը, ինչպես նաև ապահովում է հարցաթերթիկների լրացման որակի վերահսկում
  • Խոսակցությունների գլոբալ ձայնագրում, վճարումը՝ լրացված հարցաթերթիկների համաձայն
  • Միջքաղաքային զանգերի հասանելի գին
  • Հարցաթերթիկի ցածր ինքնարժեք, ինչն ուղղակիորեն ազդում է նախագծի ընդհանուր արժեքի վրա Ձեր և Ձեր պատվիրատուի տենդերի դեպքում

 

Մեր միջոցով Դուք կարող եք առավել մեծ ուշադրություն դարձնել անալիտիկ բլոկին` որպես Ձեր առաջնային իրավասության, ինչպես նաև պատվիրատուների հետ հարաբերություններին և սեփական ծառայությունների մարքեթինգին:


Սոցիալական հետազոտության արդյունքում Դուք կարող եք

  • Ստեղծել իրավիճակի, տվյալ պահին հետաքրքրող հասարակության խմբի կարծիքների մաքսիմալ ճշգրիտ պատկեր
  • Գնահատել տվյալ իրավիճակի վրա ազդող անձանց վարկանիշները
  • Որոշել իրավիճակի զարգացման հեռանկարային ուղղությունները
  • Գնահատել և կրճատել ռիսկի գործոնը
  • Շտկել վարքի քաղաքականությունը
  • Հավաքել զուգընթաց ինֆորմացիայի մեծ ծավալ, որը թույլ կտա առավել արդյունավետ տնօրինել ռեսուրսները:

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: