ԳԱՂՏՆԻ ԳՆՈՐԴ

Այն հետազոտության մեթոդ է, որն օգտագործվում է մարքեթինգի ուսումնասիրության նպատակով: Տվյալ հետազոտությունն իրականացվում է ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ  սահմաններից դուրս: Իրականացվում է սեփական աշխատակիցների աշխատանքի որակը վերահսկելու և գնահատելու նպատակով: Գնահատման սպառողական փորձը հաճախորդին հնարավորություն է տալիս գործընթացում ձեռք բերել ապրանքներ կամ ծառայություններ: 


Հայաստանը դասվում է զարգացող երկրների շարքին: Ժամանակ առ ժամանակ ավելանում են կազմակերպություններ: Գործող խոշոր ընկերություններն էլ ավելի են ամրապնդում իրենց դիրքերը: Հետևաբար առաջանում է լարված մրցակցային դաշտ: Տվյալ   մեթոդն արդեն  հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ մրցակից կազմակերպությունների թերություններին կամ առավելություններին: Ինչու չէ, նաև  իրականացվում է փորձի գաղտնի փոխանակում: Հետևաբար այս մեթոդի կիրառումը ողջունելի է, քանի որ  նպաստում է  ներկայացվող  ծառայության կամ ապրանքի որակի լավացմանը: Մեթոդի կիրառումը կարելի է ներկայացնել հետևյալ պարզ հերթականությամբ: Ընտրվում է համապատասխան գաղտնի գնորդ, ով օգտվում է տվյալ կազմակերպության ծառայությունից, և ներկայացնում արդյունքները համապատասխան ղեկավար անձնակազմին: Երբեմն նաև զանգերի կենտրոններում իրականացվում է ձայնագրում, որը  հետագայում ենթարկվում է  հետազոտության, սակայն այս մեթոդը տարբերվում է գաղտնի գնորդ մեթոդից, և պակաս արդյունավետ չէ: Քանի որ սովորական հաճախորդը   չի կարող  տրամադրել այն ինֆորմացիան, և տալ լիարժեք պատկերացում. կարող են աննկատ մնալ նաև որոշակի թերություններ: Այնինչ գաղտնի գնորդն ուղղորդվում է սահմանված պլանով, ինչը հնարավորություն է ընձեռում բացահայտել աշխատողին լիովին` հաշվի առնելով թերություններն ու առավելությունները:


Այս մեթոդն արդեն մեծ տարածում է  ստացել, սակայն դեռ անցնելու երկար ճանապարհ ունի: Այնուամենայնիվ, այն իր կիրառումը գտել է  Հայաստանում և  թողնում է հիմնականում լավ ազդեցություն:

 

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: