ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

21-րդ դարում, երբ նկատվում է մեծ տեխնիկական և ինֆորմացիոն առաջընթաց, երբ գրեթե բոլորը ծանոթ են դարի ամենակարևոր սարքին` համակարգչին, նկատվում է օնլայն ծառայությունների մեծ աճ: Այդ  ծառայությունների բազմությունում իր ուրույն և նշանակալի տեղն ունի օնլայն խորհրդատվությունը: Մեծ թվով մարդիկ  ապրում են վիրտուալ աշխարհում և անգամ կարող են օրերով մնալ տանը փակված, սակայն դա չի խանգարում պահպանել կապը արտաքին աշխարհի հետ և ստանալ իրենց հուզող հարցերի բոլոր պատասխանները: Օնլայն խորհրդատվությունը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Այն շատ  հարմար է, եթե ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում դիմել տվյալ ոլորտի մասնագետի:

 


Խորհրդատվությունն ունի բազմաթիվ առավելություններ`


 

 Անանունություն -  Դուք կարող եք դիմել մասնագետին, միևնույն ժամանակ նա տեղյակ չի լինի, թե ով է իր հաճախորդը: Այսինքն Դուք պահպանում եք չեզոքություն, ոչ ոք  չի կարող իմանալ, որ Դուք դիմել եք տվյալ մասնագետին:

 

Անվտանգություն Գտնվելով տանը` Ձեզ համար սովորական միջավայրում, Դուք  ավելի  ապահով և հարմար Ձեզ կզգաք, քան մեկ այլ անձնավորության գրասենյակում: Դուք կարող եք  առանց ամաչելու դիմել և ստանալ Ձեզ  հուզող հարցերի պատասխանները:

 

Արագություն Դուք կարող եք արագ կապվել որևէ մասնագետի հետ աշխարհի ցանկացած կետից և ստանալ Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան:

 

Հասանելիություն Օնլայն խորհրդատվությունը շատ ավելի մատչելի է, քան անմիջական հանդիպումը մասնագետի հետ: Ձեզ հարկավոր չէ մեկնել որևէ քաղաք կամ երկիր տվյալ մասնագետի հետ կապվելու համար:

 

Արդյունավետություն Տարբեր ոլորտների բազմաթիվ մասնագետներ գտնվում են նաև սոցիալական ցանցերում, և Ձեզ հարկավոր չէ փնտրել Ձեր հարցերի պատասխանները  որոնողական համակարգերում: Դուք  կարող եք  միանգամից դիմել մասնագետին և ուղղել Ձեր հարցը: Բացի այդ կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր ստեղծում են իրենց պաշտոնական կայքերը` հաճախորդների հետ անմիջական կապ հաստատելու նպատակով:

 

Հարմարավետություն Ինչո՞վ է հարմար տվյալ ծառայությունը: Ձեզ այլևս հարկավոր չէ գումար և ժամանակ ծախսել ճանապարհի և մասնագետին այցելության համար: Կան բազմաթիվ մարդիկ, որոնց հնարավորությունները սահմանափակ են` տեղաշարժվելու հետ կապված կամ այլ խնդիրներ ունեն: Այս դեպքում արդեն օնլայն խորհրդատվությունը հենց նրանց համար է: Բացի այդ ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ Դուք կարող եք դիմել օրվա ցանկացած ժամի, Ձեզ հարկավոր չէ նախապես պլանավորել Ձեր ժամանակը:



Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: