ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Պատվիրատու ընկերության աշխատակիցներին տրամադրվում են մասնագիտորեն սարքավորված աշխատատեղեր հեռախոսակապի կենտրոնի տարածքում:


Տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս ժամանակավոր աշխատանք իրականացնել առանց թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և նոր աշխատակիցներ ընդունելու: Այն գերազանց լուծում է կարճաժամկետ նախագծերի իրականացման համար, եթե ցանկանում եք, որ տվյալ գործունեությամբ զբաղվեն միայն Ձեր աշխատակիցները:

 

Օգտվելով այս ծառայությունից` Դուք

  • Կրճատում եք տարածքների վարձակալության և թանկարժեք սարքավորումների ձեռքբերման ծախսերը:
  • Պահպանում եք կարևոր տվյալների գաղտնիությունը, քանի որ կորպորատիվ տեղեկատվության հետ աշխատում են միայն Ձեր մասնագետները:
  • Վերահսկում եք աշխատակիցների գործունեությունը հաշվետվության և բանակցությունների աուդիոձայնագրության միջոցով:
  • Ձեր մասնագետներին եք ապահովում աշխատանքի մաքսիմալ հարմարավետ պայմաններ՝ ի շնորհիվ աշխատատեղերի պրոֆեսիոնալ սարքավորվածության:
  • Ձեռք եք բերում այնպիսի հեռախոսազանգերի սցենար, դիալոգի պատուհանի կառուցվածք և ամբողջությամբ ավտոմատացված համակարգ, որոնք «նորեկներին» թույլ են տալիս կարճ ժամկետներում մասնագիտանալ և անցնել աշխատանքի:


Ի շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացված աշխատանքային գործընթացի` Ձեր մասնագետների աշխատանքային արդյունավետությունը բարձրանում է 3-5 անգամ: Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքի հիմքում է նորագույն սարքավորումների և կապի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը:


Նախագծի շրջանակներում Ձեր մասնագետներին պրոֆեսիոնալ օպերատորական աշխատատեղեր կտրամադրվեն հեռախոսազանգերի կենտրոնի տարածքում: Աշխատատեղերից յուրաքանչյուրը կահավորված է Ինտերնետին և էլ.փոստին միացված համակարգչով, հեռախոսով, ֆաքսով, բարձրախոսով և ականջակալներով: Անհրաժեշտության դեպքում Ձեզ կտրամադրվի հեռախոսային բանակցությունների սցենարը և/կամ թարմացված տվյալների բազան:



Մենք երաշխավորում ենք պրոֆեսիոնալ մոտեցումը նախագծին, խնդիրների արագ ու ճշգրիտ կատարումը և աշխատանքների իրականացման բարձր որակը:

 

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: