ԱԿՑԻԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Call-center.am-ն առաջարկում է հետևյալ ծառայությունն այն դեպքում, եթե ցանկանում եք անցկացնել.                                          

 

  • Ակցիաներ
  • Գովազդային արշավ
  • Վիճակախաղ
  • Մրցույթ
  • Վիկտորինա  


Նմանատիպ գործունեություն ծավալելիս պետք է միշտ հիշել , որ մասնակիցները տեղեկատվության կարիք ունենում են գրեթե միշտ: Նրանց կարող է հետաքրքրել Ձեր մատուցած ծառայության այլ մանրամասներ, մրցույթների կամ վիճակախաղի դեպքում կարող է առաջանալ տվյալների ստուգման խնդիր, որոշ դժգոհություններ և այլն: Այս ամենի արդյունքում շատանում է զանգերի թիվը  և  շուտով Ձեր աշխատակիցներն այլևս չեն կարող հաղթահարել դիմումների հոսքը:  Ընդունել ժամանակավոր նոր աշխատակիցներ այդքան էլ իրատեսական չէ: Դուք կարող եք հաշվել, թե քանի զանգ եք ստացել և մշակել, բայց դուք չեք ունենա ինֆորմացիա,  թե քանի հաճախորդ է մնացել անպատասխան:


Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար Ձեզ կօգնի Call-center.am-ի Ակցիաների աջակցություն  ծառայությունը:


Ծառայության շրջանակներում Դուք կունենաք շուրջօրյա սպասարկվող բազմաալիքային հեռախոսահամար, որի օգնությամբ չեք ունենա ոչ մի բաց թողնված զանգ, փորձառու հեռախոսավարուհիներ, որոնք մանրամասն կներկայացնեն Ձեր մատուցած ծառայությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կգրանցեն տվյալներ, կստուգեն ցանկացած ինֆորմացիա: Ցանկության դեպքում հնարավոր է սպասարկել տվյալ ծառայությունները միայն գրասենյակի ոչ աշխատանքային ժամերին:


Արդյունքում չեք կորցնի ոչ մի զանգ, և, բնականաբար, կբարձրանա Ձեր մատուցած ծառայության որակը:

   

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: