ԶԱՆԳՈՒՄ

 

Յուրաքանչյուր կազմակերպության <>  «նախապայմաններից մեկը» հաճախորդների հետ մշտական կապն է: Այս ծառայությունը հնարավորություն է ընձեռում   անմիջական կապ հաստատել իրական և պոտենցիալ հաճախորդների հետ, ներկայացնել ամենատարբեր ծառայություններ և արտադրանք: Այն հզոր զենք է ուղղված Ձեր բիզնեսի զարգացմանը:

 

Աշխատանքն իրականացվում է պարզ հեռախոսային զանգերի միջոցով, ինչպես նաև ավտոմատ եղանակով: Առաջինի դեպքում օպերատորները շփվում են հաճախորդների հետ անձամբ, իսկ երկրորդի դեպքում լինում է համակարգ, որը զանգահարում է բաժանորդին և տեղեկացնում:

 

Հաճախորդի հետ անմիջական շփումն ավելի արդյունավետ է, քանզի կա երաշխիք, որ ինֆորմացիան հասնում է  հասցեատիրոջը, իսկ չհասնելու դեպքում դուք տեղյակ կլինեք այդ մասին: Բացի այդ,  հաճախորդը կարող է ուղղել հարցեր, որոնց օպերատորի բանիմաց և գրագետ պատասխանելու դեպքում հաճախորդը կծանոթանա մանրամասներին: Սակայն կխլի ավելի շատ ժամանակ, քան ավտոմատ եղանակի դեպքում: Իսկ ավտոմատ համակարգի դեպքում տրվում է  լիարժեք ինֆորմացիան, սակայն հարցեր ծագելու դեպքում չեն ստացվի պատասխաններ, չեք կարող  հասկանալ՝ ընկալվել է ինֆորմացիան, և չեք  կարող գլխի ընկնել` արդյոք պոտենցիալ գնորդը  հավանեց ձեր արտադրանքը  կամ ծառայությունը:

Call-center.am-ը, զանգերի մշակման կենտրոնի ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ է, որը տրամադրում է բարձրորակ ծառայություն օպտիմալ արժեքով: Միասին նպատակ ենք առաջ քաշում և իրականություն դարձնում: Մենք պատրաստ ենք Զանգերի կենտրոնի ծառայությունները հարմարացնելու հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Մեր օգնությամբ Դուք կլինեք Ձեր ոլորտի առաջատարը: