Ներկայացչություն ԵրևանումԵրևանը Հայաստանի տնտեսության կարևորագույն օղակներից մեկն է և սպառման խոշորագույն շուկան է, որի մուտքը ցանկալի է յուրաքանչյուր` հաջողությանը ձգտող ընկերության համար: Այս շուկան բնութագրվում է ոչ միայն պահանջարկի, այլ նաև առաջարկի բարձր մակարդակով և խիստ մրցակցությամբ: Օպերատիվ կապը այն կարևորագույն նախապայմաններից է, որոնց շնորհիվ պոտենցիալ հաճախորդը գնահատում է մատակարարին: Կարևոր է արագորեն և օպերատիվորեն տեղեկանալ գների մասին, պատվերներ կատարել, հետևել առաքումներին: Հաշվի առնելով գործարար կյանքի արագ տեմպը` պետք է հասկանալ, որ միջքաղաքային բարդ զանգեր կատարելու անհրաժեշտությունը ապախրախուսող գործոն է հնարավոր գործընկերների համար: Այս նույն հանգամանքն էլ գրեթե անհնարին է դարձնում այնպիսի սովորական միջոցի կիրառումը, ինչպիսին է բջջային հեռախոսը: Իսկ ինտերնետային կապի կիրառումն օգտագործողին կախման մեջ է դնում տվյալ կապի առկայությունից: Այս խնդիրը հնարավոր է լուծել Երևանում ներկայացուցչություն բացելու միջոցով: Մյուս կողմից, տարածքի վարձակալությունը, բարձր վարձատրվող անձնակազմը, հեռախոսային խոսակցությունների վարձը և այլ ընթացիկ ծախսերն այս տարբերակը դարձնում են անհաղթահարելի և միանգամայն ավելորդ բեռ ընկերությունների մեծ մասի համար: Այլ տարբերակ է ներկայացուցչի միջոցով աշխատանքը, որի օգնությանն են դիմում շրջաններում գործող շատ կազմակերպություններ: Ներկայացուցչին շնորհվում են մի շարք իրավունքներ. նա կարող է կապ պահպանել կազմակերպության գործընկերների և գլխավոր գրասենյակի հետ: Ինչևէ, ներկայացուցչի հնարավորությունները սահմանափակ են.
Հարցի կատարյալ լուծումը կապի առանձին կենտրոնի ծառայությունից օգտվելն է: Այն կարող է գործել Երևանում թե որպես ինքնուրույն ներկայացուցչություն, որն իր իրավասությունների սահմաններում կկարգավորի մի շարք խնդիրներ, թե որպես ընկերության ներկայացուցչի օգնական` ընդունել հեռախոսազանգեր, արագորեն կապ հաստատել պատվիրատուի գործընկերների, ներկայացուցչի և գլխավոր գրասենյակի միջև: Երևանում ներկայացուցչություն կազմակերպելու համար հեռախոսակապի կենտրոնի տրամադրվող հնարավորություններից են`
Ծառայությունների արժեքը հաշվարկվում է` ելնելով մուտքայյին զանգերի քանակից: Կախված աշխատանքի բնույթից, կարելի է կիրառել “Անձնական քարտուղար” փաթեթի սակագներից յուրաքանչյուրը: |