Live Help
ENG RUS ARM 
 

Ձայնային մենյու

Հեռախոսակապի կենտրոնը Ձեր ընկերությանն է տրամադրում առանձին հեռախոսահամար, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեղեկություններ ավտոմատ ռեժիմով` IVR ձայնային մենյուի համակարգի օգնությամբ (Interactive Voice Response system` զանգերի ինտերակտիվ վերլուծություն):

Աշխատանքի այդպիսի համակարգը կատարյալ է բաժանորդին ստանդարտ ինֆորմացիա տրամադրելու համար, օր.` մրցույթներին մասնակցելու կանոններ և մրցանակները ստանալու վայրերի հասցեները, տեղեկատվական բազայից բաժանորդի մասին անձնական տեղեկություն տրամադրելու համար, օր.` նրա կողմից արված պատվերի կատարման ընթացքի, պատվիրված ապրանքի ուղարկման ժամկետի մասին: Այս դեպքում զանգերի ինտելեկտուալ վերլուծության համակարգը զանգահարողից ստանում է նույնականացման համապատասխան ծածկագիր, օր.` պատվերի համարը: Հետո պատվիրատուի բազայից ստացվում է պահանջվող ինֆորմացիան, որը հաղորդվում է բաժանորդին:

Զանգերի ինտելեկտուալ վերլուծության համակարգը հնարավորություն է տալիս բավարարել բաժանորդների մեծ մասի կարիքները: Բնականաբար, արտառոց դեպքերում հնարավոր է բաժանորդին միացնել օպերատոր-խորհրդատուին: Այս ընթացքում մանրակրկիտ ձևով քննարկվում է ձայնային մենյուների նպատակահարմարությունը և ինֆորմացիա է կուտակվում բաժանորդի «տեղաշարժի» մասին բաժնից բաժին` բաժանորդին անհարմար և անհասկանալի բաժինները որոշելու և սպասարկման ժամանակը կրճատելու նպատակով:




©2009. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Call-center.am
Պատրաստված է Genesis Studio, LLC