Միասնական տեղեկատու ծառայությունՇատ հաճախ միևնույն ընկերության կառուցվածքային ստորաբաժանումները տարբեր պատճառներով գտնվում են միմյանցից բավականին մեծ հեռավորության վրա: Դա պայմանավորված է լինում նրանով, որ կառուցվածքային ստորաբաժանումները նախատեսված են տարբեր գործառույթներ իրականացնելու համար, օր.` արտադրամաս, պահեստ, գրասենյակ: Գործունեության բնույթով պայմանավորված` կազմակերպության (ավտոսերվիսների, տուրիստական, ապահովագրական կամ անշարժ գույքի գործակալությունների) մասնաճյուղերը կարող են գործել տարբեր վայրերում ու շրջաններում` նպատակ ունենալով ավելի մոտ լինել հաճախորդին: Այս դեպքում անհարմար կամ անհնար է գովազդում տեղադրել բոլոր մասնաճյուղերի հեռախոսահամարները: Օրինակներից մեկն է տարբեր ուղղություններով մասնագիտացած տուրիստական գործակալությունների ցանցը: Հնարավոր չէ տալ մեկ հեռախոսահամար ամբողջ ցանցի համար: Հավանական է , որ գործակալություններից մեկին զանգահարող հաճախորդը, որին կտան մյուս ճյուղի համարը, կզանգի ոչ թե իրեն տրված համարով, այլ գովազդային բազմաթիվ հայտարարություններում տրվող մեկ ուրիշ գործակալություն: Նման դրության լուծումներն են`
Բացի զանգի ստույգ վերահասցեավորումից, քարտուղարի իրավասության մեջ մտնում է պատասխանել այնպիսի հարցերին, որոնք չեն վերաբերում ընկերության աշխատակիցներին, այլ կրում են ընդհանուր բնույթ: «Միասնական տեղեկատվական ծառայության» կազմակերպման խնդիրը իր սպեցիֆիկ բնույթի պատճառով չի կարող լուծվել ապարատային մեթոդով: Հնարավոր չէ նախագծել այնպիսի մի տրամաբանական սխեմա, որը ստույգ հասցեավորի զանգերը հեռացված օբյեկտներով, իսկ սխալը կարող է բերել հաճախորդի կորստին: |