Live Help
ENG RUS ARM 
 

Մուտքային հեռուստամարքետինգ

Մուտքային հեռուստամարքետինգ` պատվիրատու ընկերության հաճախորդների, գործընկերների և այլ շահագրգիռ անձանց զանգերի ընդունման ուղղակի հեռախոսահամարի տրամադրում է վերոնշյալ ընկերությանը: Մուտքային զանգերը սպասարկում են կենտրոնի օպերատորները:

Եթե Դուք ձգտում եք`

  • Անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդին ,
  • Թեթևացնել սեփական հեռախոսակապերի ծանրաբեռնվածությունը,
  • գնահատել Ձեր կողմից անցկացվող գովազդային ակցիաներին ուղղված արձագանքը

Ապա օգտվեք մուտքային հեռուստամարքետինգի տեխնոլոգիայից:

  • Ձեր ընկերությունը միշտ բաց կլինի շահավետ շփումների համար:
  • Ձեր ապրանքներում և ծառայություններում հետաքրքրված անձինք կկարողանան կապվել Ձեզ հետ ցանկացած պահին:
  • Ընկերության յուրաքանչյուր հաճախորդին կտրամադրվի իրեն հետաքրքրող տեղեկությունը` օպերատիվ, հստակ և բարեկիրթ ձևով:
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում և VIP-հաճախորդների զանգերի դեպքում զրույցին միանում են Ձեր մասնագետները:
  • Դուք ստանում եք տեղեկություններ նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին ստացված զանգերի մասին:
  • «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼԸ» այն ընկերությունն է, որին կարելի է վստահել ամենակարևորը` շփումը հաճախորդների հետ:

Հեռախոսակապի կենտրոնի (call-center) աշխատանքի հիմքում է նորագույն սարքավորումների, կապի առաջատար տեխնոլոգիաների կիրառումը: Հարցազրույցներն անցկանցնում են պրոֆեսիոնալ օպերատոր-խորհրդատուները:

Հեռախոսային հաղորդակցության յուրահատուկ սցենարը, որը ստեղծել են վաճառքի գծով մեր մասնագետները, թույլ է տալիս կենտրոնի օպերատորներին հմտորեն վարել զրույցը Ձեր ապրանքների և ծառայությունների մասին: Դրա շնորհիվ զրուցակցի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա հաղորդակցվում է Ձեր ընկերության ներկայացուցչի հետ:

Սցենարի ճկունությունը թույլ է տալիս փոփոխություններ կատարել նախագծի ցանկացած փուլում:

Նախագծի շրջանակներում.

  • Կմշակվի կենտրոնի օպերատորի և Ձեր պոտենցիալ հաճախորդի միջև հեռախոսային բանակցման անհատական սցենար
  • Կհատկացվի ուղիղ բազմաալիք և հեշտ հիշվող հեռախոսահամար, որը “կցված” չի լինի կոնկրետ վայրին և չի պահանջի հատուկ սարքավորումների ձեռքբերում
  • Օպերատոր-խորհրդատուն կպատասխանի բոլոր հեռախոսազանգերին
  • Ձեզ կներկայացվի հաշվետվություն նախագծի շրջանակներում կատարված բոլոր զանգերի վերաբերյալ (օրեկան, շաբաթական, ընդհանուր), բանակցությունների վիճակագրությունը և ձայնագրությունները

Մենք երաշխավորում ենք նախագծի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցման ցուցաբերում, առաջադրված խնդիրների արագ և ստույգ կատարում և աշխատանքների բարձր որակ:

«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼԸ»-ի կենտրոնի կառավարիչները պատրաստ են հանդիպել Ձեզ ցանկացած հարմար ժամանակ, քննարկել համագործակցության մանրամասները և առաջարկել նախագծի ամենահարմար տարբերակը Ձեզ համար:




©2009. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Call-center.am
Պատրաստված է Genesis Studio, LLC