|
|
Ելքային հեռուստամարքետինգ
Ելքային հեռուստամարքետինգ` զանգահարումն է պատվիրատու ընկերությանը հետաքրքրող օբյեկտներին, որի ժամանակ մասնագիտորեն պատրաստված օպերատոր-խորհրդականը ստանում կամ լսարանին է տրամադրում անհրաժեշտ տեղեկությունը:
Եթե Դուք ձգտում եք`
- էապես բարելավել Ձեր ընկերության գործունեության արդյունավետությունը,
- խնայել Ձեր միջոցները ապրանքի գովազդման և վաճառքի խթանման հետ կապված ծախսերում
- կիրառել բիզնեսի վարման նորագույն տեխնոլոգիաները:
Ապա օգտվեք ելքային հեռուստամարկետինգի տեխնոլոգիայից:
Ելքային հեռուստամարքետինգի օգնությամբ մենք.
- Կուսումնասիրենք սպառման շուկաները
- Կարճ ժամանակում կգտնենք նոր հաճախորդներ Ձեզ համար
- Կկազմակերպենք Ձեր ապրանքների և ծառայությունների շնորհանդես
- Կանցկացնենք ցանկացած բարդության հետազոտություններ (հարցումներ, անկետավորում)
- Կհավաքենք Ձեզ անհրաժեշտ տեղեկություններ
- Կթարմացնենք առկա տեղեկատվական բազան, կստեղծենք հաճախորդների բազա
- Ձեր հաճախորդներին/գործընկերներին կուղարկենք տեղեկություններ (կոմերցիոն առաջարկներ, գնացուցակներ) ֆաքսով/էլ.փոստով
- Կհավաքենք լսարան ցուցահանդեսների, սեմինարների, կոնֆերանսների համար
- Կշնորհավորենք Ձեր հաճախորդներին և գործընկերներին տոների առթիվ
«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼԸ» այն ընկերությունն է, որին կարելի է վստահել ամենակարևորը` շփումը հաճախորդների հետ:
Հեռախոսակապի կենտրոնի (call-center) աշխատանքի հիմքում է նորագույն սարքավորումների, կապի առաջատար տեխնոլոգիաների կիրառումը: Հարցազրույցներն անցկանցնում են պրոֆեսիոնալ օպերատոր-խորհրդատուները:
Հեռախոսային հաղորդակցության յուրահատուկ սցենարը, որը ստեղծել են վաճառքի գծով մեր մասնագետները, թույլ է տալիս կենտրոնի օպերատորներին հմտորեն վարել զրույցը Ձեր ապրանքների և ծառայությունների մասին: Դրա շնորհիվ զրուցակցի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա հաղորդակցվում է Ձեր ընկերության ներկայացուցչի հետ:
Սցենարի ճկունությունը թույլ է տալիս փոփոխություններ կատարել նախագծի ցանկացած փուլում:
Նախագծի շրջանակներում՝
- Կմշակվի կենտրոնի օպերատորի և Ձեր պոտենցիալ հաճախորդի միջև հեռախոսային բանակցման անհատական սցենար
- Մեր տեղեկատվական բազայի կամ Ձեր տրամադրած նյութերի հիման վրա կընտրվեն այն ընկերությունները, որոնց հետ կապ կհաստատվի` հեռախոսազանգերի միջոցով
- Օպերատոր-խորհրդատուները կզանգահարեն Ձեր կողմից ընտրված ընկերություններին
- Ձեզ կներկայացվի հաշվետվություն նախագծի շրջանակներում կատարված բոլոր զանգերի վերաբերյալ (օրեկան, շաբաթական, ընդհանուր), բանակցությունների վիճակագրությունը և ձայնագրությունները
Մենք երաշխավորում ենք նախագծի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցման ցուցաբերում, առաջադրված խնդիրների արագ և ստույգ կատարում և աշխատանքների բարձր որակ: |