Live Help
ENG RUS ARM 
 

Օպերատորական աշխատատեղի վարձակալություն

Պատվիրատու ընկերության աշխատակիցներին` մենեջերներին կամ խորհրդատուներին, տրամադրվում են մասնագիտորեն սարքավորված աշխատատեղեր հեռախոսակապի կենտրոնի տարածքում:

Եթե Դուք ձգտում եք`

  • Բարձրացնել սեփական կոլեկտիվի աշխատանքի արդյունավետության մակարդակը,
  • Ձեր ընկերության և ապրանքների շնորհանդեսը վստահել հատուկ պատրաստված մասնագետներին,
  • Խնայել կարճաժամկետ նախագծի իրականացման համար ժամանակավոր աշխատատեղերի կազմակերպման ծախսերը,

Ապա կիրառեք «Օպերատորական աշխատատեղերի վարձակալություն» ծառայությունը:

Օգտվելով այս ծառայությունից, Դուք`

  • Կրճատում եք տարածքների վարձակալության և թանկարժեք սարքավորումների ձեռքբերման ծախսերը;
  • Պահպանում եք կարևոր տվյալների գաղտնիությունը, քանի որ կորպորատիվ տեղեկատվության հետ աշխատում են միայն Ձեր մասնագետները;
  • Վերահսկում եք աշխատակիցների գործունեությունը հաշվետվության և բանակցությունների աուդիոձայնագրության միջոցով;
  • Ձեր մասնագետներին եք ապահովում աշխատանքի մաքսիմալ հարմարավետ պայմաններ՝ ի շնորհիվ աշխատատեղերի պրոֆեսիոնալ սարքավորվածության;
  • Ձեռք եք բերում այնսպիսի հեռախոսազանգերի սցենար, դիալոգի պատուհանի կառուցվածք և ամբողջությամբ ավտոմատացված համակարգ, որոնք «նորեկներին» թույլ են տալիս կարճ ժամկետներում մասնագիտանալ և անցնել աշխատանքի:

Ի շնորհիվ անբողջությամբ ավտոմատացված աշխատանքային գործընթացի, Ձեր մասնագետների աշխատանքային արդյունավետությունը բարձրանում է 3-5 անգամ: Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքի հիմքում է նորագույն սարքավորումների և կապի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը:

Նախագծի շրջանակներում Ձեր մասնագետներին պրոֆեսիոնալ օպերատորական աշխատատեղեր կտրամադրվեն` հեռախոսազանգերի կենտրոնի տարածքում: Աշխատատեղերից յուրաքանչյուրը կահավորված է Ինտերնետին և էլ.փոստին միացված համակարգչով, հեռախոսով, ֆաքսով, բարձրախոսով և ականջակալներով: Անհրաժեշտության դեպքում, Ձեզ կտրամադրվի հեռախոսային բանակցությունների սցենարը և/կամ թարմացված տվյալների բազան:

Մենք երաշխավորում ենք պրոֆեսիոնալ մոտեցումը նախագծին, խնդիրների արագ և ճշգրիտ կատարումը և աշխատանքների իրականացման բարձր որակը:




©2009. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Call-center.am
Պատրաստված է Genesis Studio, LLC