Live Help
ENG RUS ARM 
 

Համարներ 0 800…

Պատվիրատու-ընկերությանը 0 800.... բազմաալիքային հեռախոսահամարի տրամադրում, որի միջոցով հաճախորդները, գործընկերները և այլ շահագրգիռ անձինք կապվում են ընկերության հետ: Մուտքային հեռախոսազանգերին պատասխանում են հեռախոսակապի կենտրոնի օպերատոր-խորհրդատուները: Բոլոր հարցազրույցներն անցկացվում են հատուկ ուսուցում անցած օպերատոր-խորհրդատուները:

Բացի այդ, կիրառվում են նորագույն սարքավորումներ և առաջատար թվային տեխնոլոգիաներ:

Եթե Դուք ձգտում եք`

  • իրականացնել լայնածավալ գովազդային արշավ
  • շփվել Ձեր ապրանքի տարածաշրջանային սպառողների հետ
  • կարգավորել և պահպանել կապը առավելագույն թվով բաժանորդների հետ, ապա

օգտվեք «0 800…» հեռախոսագծի ծառայությունից:

«0 800…» հեռախոսագծի առավելություններն են`

  • Ձեր ընկերության հաճախորդները և գործընկերները հնարավորություն կստանան անվճար կապ հաստատել Ձեզ հետ Հայաստանի ցանկացած կետից:
  • «0 800…»-ը ՀՀ ողջ տարածքում գործող հեռախոսահամար է, որը թույլ է տալիս չփոխել ընկերության կոորդինատներն առանձին ակցիաների անցկացման կամ մեկ այլ գրասենյակ տեղափոխվելու դեպքում:
  • Համարը կարելի է օգտագործել ինչպես ընկերության գլխամասային գրասենյակում, այնպես էլ մասնաճյուղերում անկախ նրանց քանակից և տեղակայման վայրից
  • Հնարավոր է կազմել հեռախոսազանգերի վիճակագրությունը, որի շնորհիվ Դուք կպարզեք, թե որ քաղաքում կամ շրջանում է առավելագույնս սպառվում Ձեր արտադրանքը (ապրանքը, ծառայությունը):
  • Ձեր տրամադրած սխեմայի հիման վրա համակարգն ավտոմատ ձևով բաշխում է հեռախոսազանգերն ըստ ծառայությունների և բաժանմունքների:

«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼԸ» այն ընկերությունն է, որին կարելի է վստահել ամենակարևորը` շփումը հաճախորդների հետ:

Հեռախոսակապի կենտրոնի (call-center) աշխատանքի հիմքում է նորագույն սարքավորումների, կապի առաջատար տեխնոլոգիաների կիրառումը: Հարցազրույցներն անցկանցնում են պրոֆեսիոնալ օպերատոր-խորհրդատուները:

Հեռախոսային հաղորդակցության յուրահատուկ սցենարը, որը ստեղծել են վաճառքի գծով մեր մասնագետները, թույլ է տալիս կենտրոնի օպերատորներին հմտորեն վարել զրույցը Ձեր ապրանքների և ծառայությունների մասին: Դրա շնորհիվ զրուցակցի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա հաղորդակցվում է Ձեր ընկերության ներկայացուցչի հետ:

Սցենարի ճկունությունը թույլ է տալիս փոփոխություններ կատարել նախագծի ցանկացած փուլում:

Նախագծի շրջանակներում.

  • Կմշակվի կենտրոնի օպերատորի և Ձեր պոտենցիալ հաճախորդի միջև հեռախոսային բանակցման անհատական սցենար
  • Կհատկացվի ուղիղ բազմաալիք և հեշտ հիշվող հեռախոսահամար, որը “կցված” չի լինի կոնկրետ վայրին և չի պահանջի հատուկ սարքավորումների ձեռքբերում
  • Օպերատոր-խորհրդատուները կընդունեն Ձեզ ուղղված բոլոր զանգերը
  • Ձեզ կներկայացվի հաշվետվություն նախագծի շրջանակներում կատարված բոլոր զանգերի վերաբերյալ (օրեկան, շաբաթական, ընդհանուր), բանակցությունների վիճակագրությունը և ձայնագրությունները

Մենք երաշխավորում ենք նախագծի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցման ցուցաբերում, առաջադրված խնդիրների արագ և ստույգ կատարում և աշխատանքների բարձր որակ:




©2009. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Call-center.am
Պատրաստված է Genesis Studio, LLC