Live Help
ENG RUS ARM 
 

Շարժական գրասենյակ

«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ»-ի հեռախոսակապի կենտրոնի «Շարժական գրասենյակ» ծառայությունը կօգնի Ձեզ:

Դուք կունենաք շուրջօրյա աշխատող գրասենյակ երևանյան ուղիղ հեռախոսահամարով, կօգտվեք քարտուղարի և առաքման ծառայություններից բացառիկ շահավետ պայմաններով: Կարող եք գտնվել ցանկացած վայրում` տանը, ամառանոցում, ճանապարհին, մեկ այլ ընկերությունում և միաժամանակ կառավարել Ձեր բիզնեսը: «Շարժական գրասենյակի» աշխատակիցները կընդունեն կամ կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները, կզտեն անցանկալի զանգերը, կպատվիրեն տոմսեր, ծաղիկների առաքում և այն: Եվ այս ամենը հնարավոր է «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ»-ի հեռախոսակապի կենտրոնի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո:

Շարժական գրասենյակը այն ծառայությունների ամբողջությունն է, որոնք անհրաժեշտ են գրասենյակ ստեղծելու և գործունեություն ծավալելու համար:

  • Մեր բարձրակարգ մասնագետ-օպերատորները կընդունեն Ձեր բոլոր զանգերը բազմաալիքային համարով օրվա 24 ժամվա ընթացքում:
  • Նրանք Ձեր հաճախորդներին կուղարկեն առևտրային առաջարկներ, ֆաքսի և էլ-փոստի հաղորդագրություններ:
  • Դուք միշտ կարող եք ստանալ ցանկացած տեղեկատու տվյալ և պատվիրել տոմսեր:
  • Դուք կխնայեք միջոցներ. չեք վարձակալի գրասենյակային տարածք, ժամանակ չեք վատնի կադրերի ընտրության և նրանց ուսուցման, աշխատավարձի և հարկերի վճարման վրա:
  • Ի տարբերություն Ձեր քարտուղարի, մեր օպերատոր-խորհրդատուները երբեք չեն հիվանդանում, աշխատավարձի բարձրացում չեն պահանջում, արձակուրդ չեն գնում, այլ միայն շուրջօրյա աշխատում են:
  • Մենք կտրամադրենք Ձեզ հարմար բազմաալիքային հեռախոսահամար` Ձեր բոլոր լրացուցիչ հեռախոսագծերին վերահասցեագրելու հնարավորությամբ:



©2009. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Call-center.am
Պատրաստված է Genesis Studio, LLC