IVR+վերահասցեավորում«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ»-ի հեռախոսակապի կենտրոնը Ձեզ է տրամադրում հեռախոսահամար, որը կցված չէ որևէ հասցեի և չի պահանջում սարքավորումների տեղադրում: Տվյալ համարով զանգահարող բաժանորդը սկզբում լսում է ողջույնի խոսքեր Ձեր ընկերության անունից: Ընդ որում, զանգերը իրականացվում են Ձեր կողմից հաստատված ալգորիթմին համապատասխան: Եթե այն հեռախոսահամարը, որին առաջին հերթին պետք է վերահասցեավորվի զանգը, զբաղված է կամ չի պատասխանում, ապա ըստ Ձեր ցանկության բաժանորդին միացնում են մեկ այլ գրասենյակի հետ, այնուհետև համապատասխսն աշխատակցի բջջային հեռախոսին և այդպես շարունակ: Եթե բոլոր համարները զբաղված են, ապա մի քանի փորձից հետո բաժանորդին պատասխանում է ավտոմատ տեղեկատուն, որը վերատադրում է նախապես ձայնագրված ինֆորմացիան: Բաժանորդը կլսի նախօրոք ձայնագրված տեղեկատվական կամ գովազդային ինֆորմացիան այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հեռախոսագծերից որևէ մեկը չի ազատվի: Հնարավոր է ոչ միայն ձայների ընդունում, այլ նաև վերլուծություն (VIP-զանգեր, SPAM և այլն): Բաժանորդը կստանա անհրաժեշտ տեղեկություններն ավտոմատ ռեժիմում: Եթե դա բավարար չէ կամ բոլոր հեռախոսները զբաղված են, հաճախորդը կմնա գծում մինչև միացման պահը: Այս ծառայությունից օգտվելու համար Դուք կարիք չունեք սարքավորումներ գնելու, լարեր տեղադրելու և տեղակայման համար մեծ գումարներ ծախսելու: Արդյունքում`
|