Ըստ էության Հեռախոսակապի կենտրոնը Ձեր ընկերության աչքերն ու ականջներն են: Այն հետադարձ կապ է ապահովում հաճախորդների հետ և թույլ է տալիս գրեթե ակնթարթորեն գնահատել ձեր ապրանքատեսակի զբաղեցրած դիրքը շուկայում և հետևել դրա որակին: Կենտրոնը հուսալի միջոց է ապրանքի թերությունների մասին սպառողներից տեղեկանալու և օպերատիվ կերպով իրավիճակին արձագանքելու: Բիզնեսի նման սոցիալականացումը բնորոշ է ողջ աշխարհում ընդունված քաղաքակիրթ շուկայական հարաբերություններին, որտեղ սպաոռղների հետ մշտական կապի պահպանումը և՛ կանոն է, և՛ օբյեկտիվորեն գիտակցված անհրաժեշտություն:
Հեռախոսակապի կենտրոնը թույլ է տալիս լուծել մի շարք խնդիրներ` կապված որոնման, հաճախորդների ներգրավման ու պահպանման, ինչպես նաև նոր ապրանքների ու ծառայությունների խթանման հետ:
«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ընկերության Հեռախոսակապի կենտրոնի համակարգը կօգնի Ձեր ընկերության գովազդային քաղաքականությունում ներառել այնպիսի տեխնոլոգիա, ինչպիսին է հեռուստամարքեթինգը, որը թույլ է տալիս իրականացնել վաճառք և թիրախային լսարանի մոնիտորինգ` հեռախոսակապի միջոցով: «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ընկերությունը իրականացնում է ոչ միայն տելեմարքեթինգ (հեռախոսակապի կենտրոն), այլ նաև ուղղակի մարքեթինգ, որում կիրառվում են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են թեժ գիծը և բազմատեսակ առաքումները: «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ»-ը ներկայացնում է հաճախորդների հետ կապի բնագավառում ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ կանչերի ձևակերպումն ու վերլուծությունը, ինչպես նաև «IVR» և «SMS» մասնագիտական ծառայությունները: Ընկերությունը զինված է գերազանց տեխնիկական բազայով և ունի փորձառու մասնագետներ, ովքեր երաշխավորում են հեռախոսակապի կենտրոնի տրամադրած բոլոր ծառայությունների արդյունավետությունը: Մենք կօգնենք լուծելու Ձեր գործարար խնդիրները.