Live Help
ENG RUS ARM 
 

Ֆիզիկական անձանց հետ տարվող աշխատանք

Հեռախոսակապի կենտրոնի օպերատորները կարճ ժամկետներում կկապվեն բաժանորդների հետ:

Այս ծառայությունից օգտվում են այն խոշոր ընկերությունները, որոնց գործունեությունն անմիջականորեն կապված է ֆիզիկական անձանց հետ` բանկերը, առևտրային ցանցերը, ապահովագրական և ներդրումային հիմնադրամները:

Ի տարբերություն ավանդական ելքային հեռուստամարքետինգի, որի միջոցով համագործակցություն է հաստատվում իրավաբանական անձանց հետ, ֆիզիկական անձանց հետ տարվող աշխատանքը թույլ է տալիս մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտի ընկերություններին նպատակայնորեն պահպանել թիրախային հաճախորդներին:

Եթե Դուք ձգտում եք`

  • խնայել միջոցներ ապրանքների գովազդման և վաճառքի խթանման ծախսերի գծով
  • բարձրացնել սեփական թիրախային լսարանի վստահությունը
  • գնահատել հաճախորդների բավարարվածության աստիճանը Ձեր առաջարկած ապրանքներից և ծառայություններից,

ապա օգտվեք «ֆիզիկական անձանց հետ տարվող աշխատանք» ծառայությունից:

Ֆիզիկական անձանց հետ տարվող աշխատանքի օգնությամբ `

  • Դուք կուսումնասիրեք սպառման հնարավոր շուկաները
  • Օբյեկտիվորեն կպարզեք, թե որ ապրանքներն են նախընտրում Ձեր հաճախորդները:
  • Կանցկացնեք Ձեր ապրանքների և ծառայությունների շնորհանդես
  • Կամրապնդեք Ձեր պոտենցիալ և մշտական հաճախորդների վստահությունը` վերջիններիս հատկացվող ուշադրության շնորհիվ
  • Կարդիականացնեք և կձևավորեք հաճախորդների տեղեկատվական բազան

«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼԸ» այն ընկերությունն է, որին կարելի է վստահել ամենակարևորը` շփումը հաճախորդների հետ:

Հեռախոսակապի կենտրոնի (call-center) աշխատանքի հիմքում է նորագույն սարքավորումների, կապի առաջատար տեխնոլոգիաների կիրառումը: Հարցազրույցներն անցկանցնում են պրոֆեսիոնալ օպերատոր-խորհրդատուները:

Հեռախոսային հաղորդակցության յուրահատուկ սցենարը, որը ստեղծել են վաճառքի գծով մեր մասնագետները, թույլ է տալիս կենտրոնի օպերատորներին հմտորեն վարել զրույցը Ձեր ապրանքների և ծառայությունների մասին: Դրա շնորհիվ զրուցակցի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա հաղորդակցվում է Ձեր ընկերության ներկայացուցչի հետ:

Սցենարի ճկունությունը թույլ է տալիս փոփոխություններ կատարել նախագծի ցանկացած փուլում:

Նախագծի շրջանակներում.

  • Կմշակվի կենտրոնի օպերատորի և Ձեր պոտենցիալ հաճախորդի միջև հեռախոսային բանակցման անհատական սցենար
  • Կհատկացվի ուղիղ բազմաալիք և հեշտ հիշվող հեռախոսահամար, որը “կցված” չի լինի կոնկրետ վայրին և չի պահանջի հատուկ սարքավորումների ձեռքբերում
  • Օպերատոր-խորհրդատուները Ձեր հնարավոր հաճախորդների հետ կկապվենն այն ժամանակահատվածում, որը Ձեզ հարմար է հեռախոսազանգերի համար
  • Ձեզ կներկայացվի հաշվետվություն նախագծի շրջանակներում կատարված բոլոր զանգերի վերաբերյալ (օրեկան, շաբաթական, ընդհանուր), բանակցությունների վիճակագրությունը և ձայնագրությունները

Մենք երաշխավորում ենք նախագծի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցման ցուցաբերում, առաջադրված խնդիրների արագ և ստույգ կատարում և աշխատանքների բարձր որակ:




©2009. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Call-center.am
Պատրաստված է Genesis Studio, LLC